Submitted by detq-editor on
Հզոր պայթյուն Թուրքիայում

Հզոր պայթյուն Թուրքիայում

Թուրքիայի արևմուտքում գտնվող Մարմարա ծովի Դերինջե խոշոր առևտրային նավահանգստի մերձակայքում պայթյուն է որոտացել։ Դեպքի հետևանքով կա 4 վիրավոր։

Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի ժամանակով 14:40-ի սահմաններում Ստամբուլից դեպի արևելք ընկած Քոջայելիի նահանգում։ Ինչպես պնդում է «CNN Türk» հեռուստաալիքը, պայթյունը տեղի է ունեցել էլևատորներից մեկում, ենթադրաբար, նավը հացահատիկով բեռնելու ժամանակ։

«Էլևատորները պարբերաբար ստուգվել են, իշխանություններն առայժմ չեն հայտնել՝ արդյոք պայթյունը կարող էր տեղի ունենալ գազի սեղմման պատճառով»,- հայտարարել է հեռուստաալիքի թղթակիցը։

Քաղաքապետը հաստատել է, որ պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի էլևատորներ, այժմ դրանք ազատում են հացահատիկից։ Նրա խոսքով՝ նավահանգստի կոնտեյներային հատվածը չի տուժել։

Add new comment