Ալիևն այցելել է ՀՀ սահմանակից գյուղ
Իլհամ Ալիևն Ադրբեջանի արևմտյան շրջաններ կատարած շրջագայության ընթացքում այսօր՝օգոստոսի 7-ին, այցելել է Տավուշի մարզից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Չայլը գյուղ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևը գյուղում մասնակցել է Չայլը-Ղարափափախ ճանապարհի բացմանը, որը միմյանց է կապում Ղազախի շրջանի` Հայաստանի հետ սահմանին գտնվող այս երկու բնակավայրերը։
Բաքվի բռնապետն այցելել է նաև Ղազախում տեղակայված համանուն առանձին սահմանապահ դիվիզիայի կայազորային համալիր։
Add new comment