Submitted by D.Guyumjyan on
DETQ

ԻՀՊԿ-ն խոստանում է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած թշնամական գործողության​​​​​​​

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ կպատասխանի տարածաշրջանում ցանկացած թշնամական գործողությունների, այդ թվում՝ նավերի զավթմանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։ 

ԻՀՊԿ-ի խոսնակ Ռամեզան Շարիֆն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանը հասել է հզորության և կարողությունների բարձր աստիճանի։ Նրա խոսքով՝ այդ մակարդակը թույլ է տալիս արձագանքել ԱՄՆ-ի ձեռնարկած ցանկացած գործողության և պատճառած վնասներին։ 

Վերջինս հայտնել է, որ տարածաշրջանի երկրները «ճիշտ են հասկացել, որ Իրանը վերածվում է տարածաշրջանի խոշոր տերության»։

Նշենք, որ իրանական կողմը Պարսից ծոցի ջրերում թաքնված ամերիկյան ռազմանավերը համարում է սպառնալիք իր անվտանգությանը և տարածաշրջանում լարվածության ու անկայունության աղբյուր:

#Դետքի_հետագծով


Իրանի շահերի տեսանկյունից Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը կենսական նշանակություն ունեն, և երկիրն ամեն կերպ փորձում է ամրապնդել այս տարածաշրջանի անվտանգությունը։ Այս տարածաշրջանում Իրանին փորձում է հակազդել իր գլխավոր հակառակորդ Միացյալ Նահանգները, որը պարբերաբար այստեղ զորավարժություններ է անցկացնում և գրավում իրանական կողմի ուշադրությունը։ 

Add new comment