Submitted by D.Guyumjyan on
DETQ

«Մոսադի» նախկին ղեկավարը հայտնել է՝ Իսրայելը մոտենում է իր «կյանքի» ավարտին​​​​​​​

Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալության նախկին ղեկավար Թամիր Պարդոն կարծում է, որ երկիրը ներկայումս կործանվում է և գտնվում ու մոտենում է իր գոյության ավարտին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին։ 

Հաղորդվում է, որ վերջինս նման եզրակացության է եկել ծայրահեղ աջ կառավարության կուսակցությունների միջև կոալիցիոն համաձայնագրերի ստորագրումից հետո, այսինքն՝ մինչ արդարադատության նախարար Յարիո Լևինի կողմից դատաիրավական բարեփոխումների ծրագրի հրապարակումը։ Թամիր Պարդոն նշել է, որ մոտավորապես 4-5 ամիս առաջ Իսրայելը գտնվում էր կործանարար գործողության մեջ, որը չուներ որևէ տրամաբանական պատճառ։ 

«Վերջին ընտրություններից հետո մենք հանկարծ անցանք մութ կողմը, քանի որ ներկայիս կաբինետը գնում է ինքն իրեն և Իսրայելը ոչնչացնելու ճանապարհով»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Իսրայելում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝  կապված կառավարության կողմից ընդունված վիճահարույց դատական բարեփոխումների հետ։ Դժգոհությունների ալիքն ուղղված է վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության դեմ, որը նախորդ տարի աշնանը կայացած ընտրությունների արդյունքում վերադարձել էր իշխանության։

#Դետքի_հետագծով

Չնայած Իսրայելում առկա են լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրներ և ճգնաժամ, այնուամենայնիվ երկրի կործանման մասին պնդումները, կարծում ենք, անիրատեսական են առնվազն այս փուլում։ Միևնույն ժամանակ Իսրայելի թշնամիները, այդ թվում՝ Իրանը, ձգտում են ամեն կերպ հասնել հիշյալ պետության կործանմանը, քանի որ այն համարում են արհեստածին և օկուպանտ։

 

Add new comment