Submitted by detq-editor on
6t6ı7od5

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության պետն այցելել է Բաքու

 

Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության պետ, գեներալ-գնդապետ Իսմայիլ Գյունայդընի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով երեկ գտնվել է Բաքվում։

Ադրբեջանական ՊՆ-ի հաղորդմամբ՝ թուրքական պատվիրակությանը հանդիպել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը։ «Կողմերը հատկապես նշել են երկու երկրների բանակների փոխգործակցության զարգացումը և ռազմական հետախուզության ոլորտում համագործակցությունը։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Add new comment