Ամերիկան Ուկրաինային մոտ 30 «M1 Abrams» տանկ կուղարկի
«Բայդենի վարչակազմը դիտարկում է մոտ 30 «M1 Abrams» տանկ Ուկրաինա ուղարկելու որոշումը: Տանկերի մատակարարման հստակ ժամկետները պարզ չեն: Դրանք արդյունավետ օգտագործելու համար ուկրաինացի զինվորականները մի քանի ամիս պետք է վերապատրաստում անցնեն: «Abrams» տանկերը շահագործելը և պահպանելը բավականին թանկ են»,- հաղորդում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը:
Ինչ վերաբերում է Ուկրաինա գերմանական «Leopard» տանկեր ուղարկելուն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել էր, որ Բեռլինը փոխանցումը միայն այն դեպքում կհաստատի, երբ ԱՄՆ-ն իր տանկերն ուղարկի:
Տանկերը, ամենայն հավանականությամբ, կտրամադրվեն Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնությունից: Ծրագիրը թույլ է տալիս Վաշինգտոնին ֆինանսավորել Ուկրաինայի համար զենքի և տեխնիկայի գնումը, այլ ոչ թե դրանք հանել ԱՄՆ-ի առկա պահուստներից:
Add new comment