Իրանական ուժերի ներկայությունը տարածաշրջանում անվտանգություն է ապահովում․ Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ տարածաշրջանում իրանական զինված ուժերի ներկայությունն անվտանգության ապահովման գործոն է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
«Նահատակները ցույց տվեցին, որ իրենք իրենց ժամանակի մտավորականներն են, քանի որ գիտակցում էին հասարակության կարիքները և պատրաստ էին ռիսկի դիմել իրենց դերը կատարելու համար»,- ասել է նա։
Իրանի նախագահն այս համատեքստում բարձր է գնահատել «Ղոդս» ստորաբաժանման նահատակ հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի դերը։ Նրա խոսքով՝ այսօր Սոլեյմանիի արյունն ավելի վտանգավոր է թշնամու համար, քան անձամբ Սոլեյմանին։ Նա նաև նշել է, որ Սոլեյմանիի անունը, հիշատակը և անցած ճանապարհն իրանական հասարակության համար պետք է օրինակ հանդիսանան։
«Նահատակների ուղերձն է՝ արդարատենչությունը, իսլամական արժեքների պահպանումը, վիլայաթիին հնազանդվելը, անվտանգությունը, խաղաղությունը, առաջընթացը և Աստծո ճանապարհին հետևելը»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում ամերիկյան ուժերի իրականացրած գործողության ժամանակ։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար՝ սպանությունը որակելով որպես ահաբեկչություն։
Add new comment