Submitted by detq-editor on
Իրանը սկսել է գերձայնային թևավոր հրթիռի փորձարկումները

Իրանը սկսել է գերձայնային թևավոր հրթիռի փորձարկումները

Իրանը սկսել է փորձարկել գերձայնային թևավոր հրթիռ, որը համալրված է ուղղաձիգ օդառեակտիվ շարժիչով: Առաջին սերնդի թևավոր հրթիռները համալրված էին հասարակ հրթիռային շարժիչներով, ինչպես նաև շարժման կառավարման համար նախատեսված տուրբոռեակտիվ շարժիչներով: Նոր սերնդի հրթիռները կազմում ունեն ուղղաձիգ օդառեակտիվ շարժիչ, ինչը թույլ է տալիս մեծ արագություն զարգացնել:

Ըստ «Tasnim» լրատվական գործակալության՝ հայրենական արտադրության նոր սերնդի գերձայնային թևավոր հրթիռները «նոր էջ կբացեն Իրանի պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում», քանի որ գերձայնային արագությամբ սլացող հրթիռը չափազանց դժվար է որսալ։ Այս հրթիռները, ըստ հրապարակման, ռազմական հակամարտության պարագայում մեծապես կընդլայնեն Իրանի արձագանքման հզորությունը։

Հունիսին Իրանի իշխանությունները ցուցադրեցին իրանական արտադրության առաջին գերձայնային «Ֆաթթահ» բալիստիկ հրթիռը: Այսպիսով` Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանից հետո Իրանը դարձավ աշխարհում չորրորդ երկիրը, որի սպառազինությունում առկա են գերձայնային հրթիռներ։

Add new comment