Submitted by detq-editor on
«Հույս ունենք, որ Երևանի և Բաքվի միջև կվերսկսվի ուղիղ երկխոսություն». Նեդ Փրայս

«Հույս ունենք, որ Երևանի և Բաքվի միջև կվերսկսվի ուղիղ երկխոսություն». Նեդ Փրայս

«ԱՄՆ պետքարտուղարությունը հույս ունի, որ Երևանի ու Բաքվի միջև կվերսկսվի ուղիղ երկխոսություն, որը կհանգեցնի այն հարցերի կարգավորմանը, որոնց շուրջ կողմերը շատ վաղուց ունեն տարաձայնություններ: Այդ երկխոսության միջոցով, հուսով ենք, հնարավոր կդառնա հասնել տևական խաղաղության: Մենք շարունակում ենք անմիջական քննարկումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետ և՛ երկկողմանի ձևաչափով, և՛ բազմակողմ կազմակերպությունների միջոցով»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Նա ասել է, որ ամերիկյան կողմը չափազանց լավ տիրապետում է իրավիճակին ու տարբեր մտահոգություններ ունի, որոնցից մեկն էլ Բերձորի միջանցքի շուրջը ստեղծված վիճակն է։

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծում գտնել այս փակուղուց, որը կապահովի այստեղ ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը: Անհրաժեշտ է բանակցությունների միջոցով հասնել կայուն խաղաղության»,- ընդգծել է Նեդ Փրայսը:

Add new comment