Submitted by M. Gasparyan on
M

Ռուսական և չինական ռազմանավերը համատեղ պարեկություն են իրականացնում Խաղաղ օվկիանոսում

Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը հանձն են առել համատեղ վարժանքների ժամանակ հետ մղել հակառակորդի պայմանական օդային հարձակումը:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսահոլովակ, որտեղ պատկերված են Ռուսաստանի ռազմածովային ուժերի և Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմանավերը, որոնք հատուկ վարժանքներ են անցկացնում օդանավերի և ուղղաթիռների անձնակազմերի հետ Խաղաղ օվկիանոսում երրորդ համատեղ ծովային պարեկության առաջադրանքների շրջանակում: 

ՀՕՊ զորավարժությունների շրջանակում նավերի անձնակազմերը կիրառել են տարբեր բարձրություններից և ուղղություններից պայմանական հակառակորդի` օդային միջոցներով իրականացված հարձակումը հետ մղելու ալգորիթմներ։

Add new comment