Ռուսաստանը հատուկ գործողության ընթացքում փորձարկել է ՆԱՏՕ-ի դիպուկահարներին դիմակայող զրահաբաճկոններ
Բաճկոնները կներկայացվեն «Բանակ-2023» ֆորումին, որը կանցկացվի օգոստոսի 14-20-ը մերձմոսկովյան Կուբինկայի «Պատրիոտ» պուրակում՝ ՌԴ պաշտպանության նախարարության հովանու ներքո:
Ռուս զինվորականները փորձարկել են նոր «Օբերեգ» զրահաբաճկոնների առաջին խմբաքանակը, որը կարող է դիմակայել ՆԱՏՕ-ի դիպուկահարների 8.6 միլիմետր տրամաչափի փամփուշտներին, ասել է «Ռոստեկի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Արտյակովը միջազգային ռազմատեխնիկական ֆորումին ընդառաջ տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ պետական կորպորացիան ցանկանում է ստեղծել զրահապատ բաճկոն, որը կառանձնանա բարձր որակով և առավելագույնս կպաշտպանի զինվորի կյանքը՝ միաժամանակ լինելով թեթև ու հարմարավետ։
Add new comment