Կիմ Չեն Ընը հայտարարել է ԿԺԴՀ-ի բանակի հարձակողական ակտիվության ուժեղացման մասին

Կիմ Չեն Ընը հայտարարել է ԿԺԴՀ-ի բանակի հարձակողական ակտիվության ուժեղացման մասին

ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը, ելույթ ունենալով Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական ռազմական կոմիտեի նիստում, հայտարարել է հյուսիսկորեական բանակի պատերազմի նախապատրաստման հետագա «հարձակողական ակտիվության ուժեղացման» անհրաժեշտության մասին։
Այս մասին հայտնում է Կորեայի Փհենյանի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA): 
Կորեական թերակղզում առկա իրավիճակն ամփոփելուց և խորը վերլուծելուց հետո Կիմ Չեն Ընը եզրակացրել է, որ ամենակարևորը հզոր բանակ պատրաստելն է։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ավելացնել հզոր հարվածային զենքերը, որոնք նախատեսված են պատերազմը զսպելու համար, և ջանքեր գործադրել՝ բոլոր մարտական ստորաբաժանումներում արագ նման զենքեր տեղակայելու։

Add new comment