Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջը
Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը վարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նիստի ավարտին տարածվել է հայտարարություն, որով Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջը և դադարեցնել ռազմական գործողությունները։
«Մանրամասն քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը և դրա հնարավոր հետևանքները մեր տարածաշրջանի համար: Սև ծովում լարվածության աճը ոչ մեկին ձեռնտու չէ: Ազգային անվտանգության խորհուրդը կողմերին կոչ է անում վերսկսել բանակցություններն ու անհապաղ դադարեցնել պատերազմը»,- ասված է ԱԱԽ հաղորդագրությունում:
Թուրքիայի ԱԱԽ-ն նաև կարևորել է հացահատիկի գործարքի վերականգնումը, քանի որ դա կկանխի հնարավոր բացասական հետևանքները հատկապես աղքատ պետություններում և կնպաստի պարենային կայունությանը։
Add new comment