Սիրիայում ահաբեկիչների հարձակումից զոհվել է ավելի քան երկու տասնյակ զինծառայող
Դեյր էզ-Զոր նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով 23 սիրիացի զինվոր է զոհվել, 10-ը՝ վիրավորվել։
Ըստ «Sky News Arabia» հեռուստաալիքի՝ ԻՊ ահաբեկիչները Բադիյաթ ալ-Մայադին անապատում դարանակալել են զինվորականներով ավտոբուսը։
Դեռ երեքշաբթի սիրիական անվտանգության մարմինների աղբյուրը հայտնել էր, որ հարևան Ռաքքա նահանգի բանակի անցակետերից մեկի վրա ԻՊ գրոհայինների հարձակման հետևանքով սիրիացի մեկ զինվորական է զոհվել, երեքը՝ վիրավորվել։
Add new comment