Ուկրաինայի դեմ պատերազմի միջազգային տրիբունալ է պետք ստեղծել. ԵԽԽՎ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) պահանջել է ստեղծել հատուկ միջազգային տրիբունալ՝ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու համար ռուսաստանցի և բելառուսցի առաջնորդներին պատասխանատվության ենթարկելու համար։
Ձայների 100 կողմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկրների ներկայացուցիչներն ընդունել են բանաձև՝ ուղղված քաղաքացիական և զինվորական առաջնորդների դեմ, որենք «ծրագրել, նախապատրաստել, սկսել կամ իրականացրել են» ագրեսիա Ուկրաինայի դեմ. անուններ չեն նշվել։
Եվրոպայի խորհուրդը միավորում է ավելի շատ երկրներ, քան Եվրամիությունը, ներառյալ՝ նախկին խորհրդային հանրապետությունները, ինչպիսին են Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան: Հայաստանի պատվիրակները քվեարկությանը չեն մասնակցել, ադրբեջանցի երկու խորհրդարանական կողմ է քվեարկել բանաձևին:
Add new comment