Submitted by A.Muradyan on
ruy56u8

Հաքան Ֆիդանը ևս մեկ անգամ փաստել է Թուրքիայի մասնակցությունն Արցախյան պատերազմին

Օրերս Թուրքիայի նախագահը պարգևատրել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին «Պետությանը մատուցած նշանակալի ծառայությունների համար» մեդալով։

Շնորհակալական խոսքում Ֆիդանը ևս մեկ անգամ փաստել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն անմիջական մասնակցություն է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմին։ «Այս մեդալը ստանում եմ իմ ընկերների անունից, որոնք նահատակվել են Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում ինձ հետ ծառայելիս՝ ձեր հրամանները կատարելիս»,- ասել է թուրք պաշտոնյան։

Հաքան Ֆիդանը երկար տարիներ զբաղեցրել է Թուրքիայի ազգային հետախուզության (MIT)
ղեկավարի պաշտոնը, որը պատասխանատու էր ոչ միայն երկրի ներսում, այլև համակարգում և ղեկավարում էր Թուրքիայի սահմաններից դուրս իրականացրած ռազմական գործողությունները։

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաները նախկինում ևս չեն թաքցրել Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը 44-օրյա պատերազմին։ Ուշագրավ է, որ թուրքական կողմը խոսում է Արցախյան ռազմական գործողությունների ժամանակ իրենց զինվորականների մահվան մասին։

#Դետքի_հետագծով

 

Add new comment