Ալժիրի «Su-75» գաղտագողի ինքնաթիռը մեծ սպառնալիք է Մարոկկոյի համար
Ռազմարդյունաբերության ռուս փորձագետն ասել է, որ Ալժիրը կլինի առաջին երկրներից մեկը, որը կստանա նորագույն ռուսական կործանիչներ։
Զենքերի փորձագետ Սամուել Բենդետը «Breaking Defence»-ին ասել է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ալժիրը պատրաստ կլինեն կնքել նոր «Su-75 Checkmate» կործանիչների գործարքը, հենց որ արտահանման առաջին խմբաքանակները պատրաստ լինեն։
Նախատեսվում է, որ ինքնաթիռն իր առաջին փորձնական թռիչքը կկատարի 2025 թվականին։ Արտադրողի պաշտոնական տվյալների համաձայն՝ առաջին օրինակները նախատեսվում է արտահանել 2029 թվականին՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերին միանալուց հետո։
«Su-75 Checkmate»-ը «Sukhoi»-ի վերջին մեծ խաղադրույքն է ամերիկյան «Lockheed Martin»-ի «F-35»-ից առաջ անցնելու համար: Դրա դիզայնը պետք է շտկի «Su-57» կործանիչի թերությունները, որը շատ թանկ է արժեցել, ինչպես նաև գաղտագողի համակարգի թերությունները։
Ալժիրի մարտական ուժերն ամբողջությամբ կազմված են ռուսական արտադրության ինքնաթիռներից: Ալժիրում կարծես ավանդույթ է դարձել ռուսական սպառազինության համակարգեր գնելը և դրանք աստիճանաբար արդիականացնելը ֆրանսիական համակարգերով, քանի որ երկիրը սպառազինության ոլորտում համագործակցում է նաև ֆրանսիական ընկերությունների հետ։
Add new comment