Submitted by detq-editor on
Վաշինգտոնն Անկարայից պահանջում է չսպասարկել ռուսական ընկերություններին պատկանող ամերիկյան օդանավերը

Վաշինգտոնն Անկարայից պահանջում է չսպասարկել ռուսական ընկերություններին պատկանող ամերիկյան օդանավերը

Վաշինգտոնն Անկարայից պահանջում է չսպասարկել ռուսական ընկերություններին պատկանող ամերիկյան օդանավերը

«The Wall Street Journal» պարբերականի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը ճնշում է բանեցնում Անկարայի վրա և հորդորում ռուսական ավիաընկերություններին արգելել ամերիկյան արտադրության օդանավերով չվերթները Թուրքիա:

Պարբերականի աղբյուրներն ասել են, որ Միացյալ Նահանգները թուրքական կողմին հիշեցրել է Ուկրաինայի վրա հարձակման կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կատարելու անհրաժեշտության մասին:

Ըստ «The Wall Street Journal»-ի՝ այդ հարցի վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը թուրքական կառավարությանն է փոխանցել Միացյալ Նահանգների առևտրի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Տեա Ռոզման Քենդլերը:

Նշենք, որ անցած տարվա հոկտեմբերի 1-ից հետո ռուսական ընկերությունները «Boeing» տեսակի ամերիկյան ուղևորատար ինքնաթիռներով ավելի քան 2 հազար չվերթեր են իրականացրել Թուրքիայի ուղղությամբ:

«Boeing» ընկերությունը մարտ ամսվա սկզբից դադարեցրել է ռուսաստանյան օդանավերի տեխնիկական սպասարկումը: Նմանօրինակ որոշում է ընդունել նաև «Airbus» եվրոպական ընկերությունը:

Բացի դրանից, Թուրքիան ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած երկրներից մեկն է: Անցյալ տարվա ընթացքում Թուրքիա է այցելել մոտ 5 միլիոն ՌԴ բնակիչ:

Add new comment