bu9gip

Հայաստանի հզորացման միակ գրավականը պետություն-ամրոցի կառուցումն է․ Վարդան Ոսկանյան

Տարատեսակ և հաճախ կասկածելի մշակութային բովանդակությամբ համերգները, փառատոները և հրավառությունները մեզանում խիստ վտանգավոր պատրանք են ստեղծում առ այն, թե Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության կենսական խնդիրը, իբր, լուծված է, և կարելի է զբաղվել խրախճանքով։ Այս մասին «Տելեգրամի» իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Հանրային լայն մակարդակում սա բթացնում է ազգային դիմադրողականությունը, քանզի ստեղծում է իրականությունը մոռացնելուն և այն հօգուտ մեզ փոխելու մտայնությունը կասեցնելուն միտված անիրական մեկ այլ «իրականություն», որը թշնամու անհագ ծավալապաշտության խորապատկերին մեզ էլ ավելի խոցելի է դարձնում։ Չեմ դադարելու պնդել, որ, ըստ իս, Հայաստանի հզորացման և բարբարոսների ջախջախման միակ գրավականը պետություն-ամրոցի կառուցումն է, իսկ ամրոցում պետք է լինեն ռազմականին մոտ կազմակերպվածություն և կարգուկանոն, այլ ոչ թե մշտնջենական բթացնող խրախճանք»։

                                                                                                                                                                                                            

Add new comment