Ադրբեջանն Ուկրաինային կմատակարարի «MEMATT» ականազերծող ռոբոտներ
Ադրբեջանն Ուկրաինային կմատակարարի «MEMATT» ականազերծող ռոբոտների խմբաքանակ։ Մեքենաների ստույգ թիվը չի նշվում, այս մասին գրում է «Military Review»-ն։
«MEMATT» ռոբոտներն արտադրվում են Թուրքիայում, Ադրբեջանը Թուրքիայից ստացել է առնվազն 20 միավոր՝ Արցախի օկուպացված տարածքներն ականազերծելու համար։
Այս ականազերծող ռոբոտը սկսել է ստեղծվել 2019 թվականին ASFAT-ի կողմից: Ռոբոտի հեռակառավարումն իրականացվում է մինչև 5 կմ հեռավորության վրա։
Add new comment