Թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչներն օկուպացված Արցախում են՝ հակահայկական քարոզչության մեջ կրտսեր եղբորն օգնելու համար
Թուրքիան Ադրբեջանին օգնում և աջակցում է կրտսեր եղբոր օկուպացիոն քաղաքականությունում, օգնությունը ոչ միայն զուտ ռազմական, այլև քարոզչական բնույթի է։
Այս նպատակով թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների խումբն այցելել է 44-օրյա պատերազմի արդյունքներով օկուպացված Արցախի տարածք։
ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ այցելություն կկատարվի նաև հին հայկական Շուշի քաղաք։
Թուրքերին ներկայացվել է, որ Լաչին քաղաքում մշտական բնակության է տեղափոխվել 23 ընտանիք։ Զեկուցվել է, որ ներկայումս Լաչինում բնակվում է 203 ընտանիք՝ ընդհանուր 793 հոգի, իսկ վերաբնակեցված ընտանիքների համար ստեղծված են ենթակառուցվածքային բոլոր պայմանները։
Add new comment