Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» դատապարտել է Իսպանիային Արցախից Հայաստան տեղահանված մարդկանց օգնելու պատրաստակամության համար
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» դատապարտել է Իսպանիայի դիրքորոշումը՝ կապված Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու օգնելու պատրաստակամության հետ։
«Իսպանիայի դիրքորոշումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ է, խրախուսում է անջատողականությունը, ուստի մենք պաշտոնական Մադրիդից պահանջում ենք դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»,- ասված է համայնքի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում Իսպանիայի դեսպանատունը X սոցցանցի պաշտոնական էջում գրել էր, որ Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը կաջակցի Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու: Հայտարարության մասին նաև բացասաբար էր արտահայտվել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հաջիզադեն։
Add new comment