Ադրբեջանը բավականին լայնածավալ ռազմական ագրեսիայի հող է նախապատրաստելու. ռազմական փորձագետ
Օգոստոսի 14-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տարածել էր հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչը ՀՀ ՊՆ-ն հերքեց:
«Հայաստանը չի դադարեցրել իր տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ, և Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչումը տարբերվում է նրա գործողություններից. Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:
Ըստ Արցախի ՊՆ-ի` ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեսանյութեր և սուտ տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում:
Արդյո՞ք սրանք հերթական սադրիչ ապատեղեկատվություններն են: Ի՞նչ սպասել այս հայտարարություններից հետո:
Ի՞նչ նպատակ է հետապնդում պաշտոնական Բաքվի նման հռետորաբանությունը:
Որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դիմագրավելու բռնապետական Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիային:
Այս հարցերի շուրջ «Դետքի» լրագրողը զրուցել է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի հետ:
Add new comment