Submitted by detq-editor on
«Լավ հիշեք, և սա ասել եմ բազմիցս՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում». Մամիջանյանը՝ ադրբեջանցի պատվիրակներին

«Լավ հիշեք, և սա ասել եմ բազմիցս՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում». Մամիջանյանը՝ ադրբեջանցի պատվիրակներին

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, այո, ունի սուղ քանակությամբ սնունդ, դեղամիջոցներ, գազ ու էլեկտրականություն, բայց մի քանի բան արցախցիները հաստատ ունեն․ ունեն պատիվ, ունեն իրենց հողի վրա՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունք և, միանշանակ, ունեն ինքնորոշման իրավունք»,- ԵԽԽՎ լիագումար նիստում ադրբեջանցի պատվիրակներին ի պատասխան ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը:

«Չեմ կարծում, որ 3 րոպեն բավական է արձագանքնելու համար բոլոր այն կեղծ դրույթներին, որ հնչեցրին Ադրբեջանի ներկայացուցիչները: Բայց հարգելի՛ գործընկերներ, դուք բոլորդ տեսնում եք ստեղծված իրավիճակը։ Աշխարհը, բոլոր միջազգային կառույցները ու մի շարք պետություններ հայտարարում են, որ առկա է շրջափակում, առկա է հումանիտար աղետ, իսկ մի քանի հոգի այս դահլիճում փորձում են հայտարարել, որ նման բան գոյություն չունի։

Բավական դժվար է փաստեր տրամադրել, երբ Ադրբեջանը մերժում է ամեն տեսակի միջազգային առաքելությունների ներկայության հնարավորությունը։ Չգիտեմ՝ սա կարող է արդյոք փաստ ընկալվել, թե ոչ, բայց այս բանավեճի ընթացքում ես սոցիալական ցանցերի խմբերում կարդացի Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից արված առնվազն 4-5 տարբեր հրապարակում, և դրանք բոլորն արված էին ծնողների կողմից, որոնք միմյանց հարցնում էին՝ արդյո՞ք որևէ մեկը մանկական սնունդ ունի, որ վերցնեն իրենց երեխայի համար։ Սա ինձ համար լավագույն օրինակ է։

Դուք կարող եք մտածել ու ասել այն ամենը, ինչ ուզում եք զենքի և այլ անհեթեթ բաների մասին, բայց ո՞րն է գազատարի փակման, հոսանքի ու ինտերնետ կապի խափանման իմաստը։ Սա, իհարկե, աբսուրդային է, բայց ի՞նչ է, դուք կարծում եք, որ գազատարի կամ ինտերնետ մալուխների միջոցով զինամթե՞րք են տեղափոխելու։ Ո՛չ, միակ պատճառը, որ Ադրբեջանը դիմել է այս շրջափակմանը, հող նախապատրաստելն է էթնիկ զտումների համար։

Ես գիտեմ՝ ինչու է այս ամենը տեղի ունենում։ Կատարվածի միակ բացատրությունն այն է, որ Ղարաբաղը ձեզ համար լոկ տարածք է, իսկ մեզ համար՝ հայրենիք։

Լավ հիշեք, և ես սա ասել եմ բազմիցս՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ասել է Մամիջանյանը:

Add new comment