Իրանում զինված հարձակում է տեղի ունեցել Ադրբեջանի դեսպանատան վրա
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա առավոտյան 8։30-ի սահմաններում զինված հարձակում է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվականներում նշվում է, որ կան 1 զոհ ու վիրավորներ, հարձակվողին ձերբակալել են։
Ներկայացնում ենք տարբեր երկրների արձագանքը:
Թվիթերյան էջերում պաշտոնյաները հետևյալ գրառումն են կատարել:
Մեծ Բրիտանիա
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը գրել է. «Ինձ ցնցել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման լուրը: Ես ցավակցում եմ սպանվածի ընտանիքին, ապաքինում եմ մաղթում վիրավորներին»:
Ուկրաինա
Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը:
Այս մասին «Թվիթերում» գրել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն:
«Ուկրաինան խստորեն դատապարտում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը, որի հետևանքով այսօր զոհվել է մեկ մարդ, վիրավորվել է անվտանգության ծառայության մի քանի աշխատակից։ Խորին ցավակցություն ենք հայտնում հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան Իրանին կոչ է արել կատարել Վիեննայի կոնվենցիայի պահանջները:
«Մենք խստորեն դատապարտում ենք դիվանագիտական առաքելությունների վրա ցանկացած հարձակում և կոչ ենք անում ընդունող երկրին պահպանել Վիեննայի կոնվենցիայի պահանջները»,- «Թվիթերում» գրել է Լեյլա Աբդուլաևան:
Add new comment