Բրիտանիան սկսել է հետախուզական դրոնների նոր խմբաքանակ մատակարարել Ուկրաինային
Լոնդոնը սկսել է Կիևին հետախուզական ԱԹՍ-ների նոր խմբաքանակ մատակարարել Ուկրաինայի համար միջազգային հիմնադրամի օգնության շրջանակում։ Տեղեկությունը հետևում է բրիտանական կառավարության կայքում ուրբաթ հրապարակված հայտարարությունից:
Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերն արդեն սկսել է դրանց հետ աշխատելու ուսուցումը, անօդաչուների թիվը գերազանցում է 100 միավորը:
«Անօդաչու թռչող սարքերի մատակարարումը ներառում է մի քանի տեսակի դրոններ, որոնք նախատեսված են տարբեր խնդիրների կատարման համար, այդ թվում՝ թիրախների գրավումը, ռադիոէլեկտրոնային պայքարը, հրետանու ուղղորդումը և գիշերային գործողությունները»,- նշված է տեքստում:
Add new comment