Հյուսիսային Կորեան տեխնիկապես համագործակցում է Ռուսաստանի հետ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արտադրության ոլորտում. «NBC News»
«NBC News»-ը հրապարակել է ամերիկյան վերլուծական կենտրոնի զեկույցը, որում ասվում է, որ հուլիսի 12-ին Հյուսիսային Կորեայի կողմից «Hwasong-18» պինդ վառելիքի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը «ամենայն հավանականությամբ Ռուսաստանի տեխնիկական համագործակցության արդյունքն է»:
«NBC News»-ը նշում է, որ Հյուսիսային Կորեայի կողմից փորձարկվող «Hwasong-18» հրթիռի չափերը և թռիչքի ուղու տվյալները «գրեթե նույնն են», ինչ ռուսական «Տոպոլ-Մ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռինը։
«Պատմականորեն Ռուսաստանը միշտ շատ ակտիվ է եղել Կորեական թերակղզում։ Ռուսաստանը զինամթերքի կարիք ունի, իսկ Հյուսիսային Կորեան ունի 1.1 միլիոնանոց բանակ, գաղտնիք չէ, որ Հյուսիսային Կորեան տեխնիկապես համագործակցում է Ռուսաստանի հետ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արտադրության ոլորտում։ Դա երևում է երկու երկրների արտադրանքի նմանության մեջ»,- ասված է զեկույցում։
Add new comment