Դանիան Ուկրաինային կտրամադրի 19 «F-16» կործանիչ
Դանիան Ուկրաինային կտրամադրի ամերիկյան 19 «F-16» կործանիչ։ Այս մասին օգոստոսի 20-ին հայտարարել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
«Այսօր մենք հայտարարում ենք, որ Ուկրաինային կտրամադրենք 19 «F-16» կործանիչ։ Նիդեռլանդների հետ միասին մենք առաջին երկիրն ենք, որը կարող է լուրջ անսասան պարտավորություն ստանձնել կործանիչներ տրամադրելու հարցում: Եվ հուսանք, որ մյուս երկրները կհետևեն այս օրինակին: Մենք հուսով ենք և հավատում ենք, որ դանիական կործանիչները կօգնեն պաշտպանել ձեր երկինքը, պաշտպանել ուկրաինացի ժողովրդին և օգնել Ուկրաինային վերականգնել իր հողերը»,- ասել է Ֆրեդերիկսենը:
Ուկրաինան «F-16» կործանիչների առաջին խումբը կստանա մինչև տարվա վերջ, երբ ուկրաինացի զինվորականներն ավարտեն զորավարժությունները։
Add new comment