Ուկրաինացի օդաչուների՝ «F-16» կործանիչներ կիրառելու վերապատրաստմանը կմասնակցի նաև Հունաստանը
Հունաստանը կմասնակցի ուկրաինացի օդաչուների՝ «F-16» կործանիչներ կիրառելու վերապատրաստմանը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այսօր մենք Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ քննարկել ենք մի քանի առաջնահերթ թեմա։ Իհարկե, ես տեղեկացրել եմ մարտի դաշտում տիրող իրավիճակի, համաշխարհային անվտանգությունը և մեր պետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու մեր հնարավորությունների մասին»,- ասել է Զելենսկին։
Նա Հունաստանի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայի պաշտպանության կարիքները և կոնկրետ նշել, թե ինչը կարող է արագացնել ռուսական հարձակման ավարտը։ «Այսօր մենք կարևոր արդյունք ունենք ավիացիոն կոալիցիայի համար։ Հունաստանը կմասնակցի մեր օդաչուների՝ «F-16»-ի կիրառման վերապատրաստմանը։ Շնորհակալություն այս առաջարկի համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Add new comment