Submitted by A.Gevorgyan on
hydh

Հայաստանը պետք է ձեռնպահ մնա տարածաշրջանում խաղաղությունը խոչընդոտող գործողություններից. Հաջիզադե

Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է կեղծել իրականությունը և հայտարարություն է տարածել։

Հայկական կողմը, որն անտեսում է շուրջ 30 տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքների օկուպացման արդյունքում ընդունված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումները և 44-օրյա պատերազմից հետո շարունակում է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, վերջերս անհիմն քայլեր է ձեռնարկում բազմաթիվ մանիպուլյացիաներով։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետք է կարգավորի հարաբերությունները հարևան երկրների հետ միջազգային իրավունքի հիման վրա և զերծ մնա տարածաշրջանում խաղաղությունը խոչընդոտող գործողություններից։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը նշում է, որ Հայաստանը պետք է զերծ մնա տարածաշրջանում խաղաղությունը խոչընդոտող գործողություններից, դրան զուգահեռ հայկական կողմը զոհ է ունենում. «Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը»:

Սա այն հերթական ապացույցներից է, որ Ադրբեջանը չի ձգտելու խաղաղության։

Add new comment