Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները հնարավոր է հանդիպեն սեպտեմբերին
Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը նախատեսվում է Սոչիում, իսկ հավանական օրը սեպտեմբերի 4-ն է։ Թուրքիայի իշխանությունները մինչ այս չէին նշում Էրդողանի այցի ամսաթիվը։ Էրդողանը չէր բացառել սեպտեմբերին Պուտինի հետ հանդիպումը։ Թուրքական ԶԼՄ-ները հինգշաբթի հաղորդել են, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերին կայցելի Մոսկվա՝ հացահատիկի գործարքի վերսկսման շուրջ բանակցելու համար։
Նշենք՝ օգոստոսի 25-ին թուրք նախարարը կայցելի Կիև, որտեղ ևս կքննարկի այդ հարցը։
Add new comment