Submitted by M. Gasparyan on
Մ

Ռուս-ուկրաինական պատերազմ․ այս շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Ուկրաինայի ռազմական հետախուզությունը հայտնել է, որ Կիևը «հատուկ ռազմական գործողություն» է իրականացրել Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում, որի ընթացքում զինված ուժերի անձնակազմը վայրէջք է կատարել Ղրիմի թերակղզում: Ռուսաստանը Ղրիմը բռնակցել է 2014 թ.։

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալիարն ասել է, որ իրավիճակը արևելյան ճակատային գծում «լարված է և շատ դինամիկ»՝ նշելով ակտիվ մարտերը Բախմուտի և Կուպյանի շուրջը։ «Մենք աստիճանաբար առաջ ենք գնում նույնիսկ հակառակորդի հուսահատ դիմադրության պայմաններում»,- ավելացրել է նա:

Առնվազն յոթ մարդ վիրավորվել է Դնեպրի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով, որոնցից վեցը տեղափոխվել են հիվանդանոց: Նահանգապետ Սերխի Լիսակի խոսքով՝ տուժել են նաև բնակելի շենքեր, ջրի և գազի խողովակներ։

Ուկրաինայի հետախուզության ղեկավար Կիրիլո Բուդանովը հայտարարել է, որ Ուկրաինան ոչնչացրել է երկու «ՏՈՒ-22» ռմբակոծիչ և վնասել ևս երկուսը ռուսական օդանավակայանների վրա շաբաթվա սկզբին հարձակումների ժամանակ։

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի տարածքում երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Զոհերի կամ գույքային վնասների մասին նախնական տեղեկություններ չկան։

ՄԱԿ-ը քննադատել է ուկրաինական հակամարտությունում խաղաղ բնակչության վրա թիրախավորված հարձակումները: «Վերջին շաբաթների ընթացքում տասնյակ խաղաղ բնակիչներ են սպանվել հարձակումների ժամանակ»,- Նյու Յորքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ասել է ՄԱԿ-ի քաղաքական հարցերով բանագնաց Ռոզմարի դի Կա

րլոն:

Add new comment