Ուսումնացուցադրական վարժանքներ Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցում
Ուսումնացուցադրական վարժանքներ Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցում
Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի սաները Բանակի օրվան նվիրված ցուցադրական վարժանք են անում, կասեցնեում ենթադրյալ դիվերսիան։
Մարզառազմական դպրոցն անցյալ տարվա սեպտեմբերից տեղափոխվել է Աղվերան։ Նախկին դպրոցական ճամբարի տարածքում տեղակայված հաստատությունն ունի նոր մարզադահլիճի և այլ բարեկարգման աշխատանքների կարիք, որոնք առաջիկայում նախատեսվում են իրականացվել պետական միջոցներով։
Այս դպրոցը հաճախող երեխաներն անցնում են հանրակրթության չափորոշչով նախատեսված բոլոր առարկաները, ինչպես նաև ստանում հավելյալ մասնագիտական կրթություն՝ մարզառազմական ուղղվածությամբ:
Մինչ այժմ դպրոցում կրթությունը կազմակերպվել է հիմնական դպրոցի ծրագրով՝ մինչև 9-րդ դասարան, սակայն առաջիկայում իրականացվելու է նաև ավագ դպրոցի ծրագիր։
Add new comment