Submitted by detq-editor on
Ադրբեջանի արտգործնախարարը Բելգիայի համապաշտոնակցի հետ հանդիպմանը խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

Ադրբեջանի արտգործնախարարը Բելգիայի համապաշտոնակցի հետ հանդիպմանը խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբին։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Բելգիայի միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Տարածաշրջանում նոր իրողությունների համատեքստում նշվել են տնտեսության, մշակույթի, առևտրի, այլընտրանքային էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, բժշկության ու դեղագործության և այլ ոլորտներում Բելգիայի հետ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները։

Բայրամովը, խեղաթյուրելով իրականությունը, Բելգիայի համապաշտոնակցին տեղեկացրել է, թե Հայաստանը գրեթե 30 տարի օկուպացված է պահել Ադրբեջանի տարածքները, ավերել 9 քաղաք և ավելի քան 300 գյուղ, իրականացրել էթնիկ զտումների քաղաքականություն։

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»։

««Արևելք-արևմուտք» միջանցքի և դրա աճող դերակատարման մասին խոսելով՝ բելգիացի նախարարին տեղեկացվել է, որ ստեղծված նոր իրավիճակի հետ կապված հնարավորություններ կան, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» օգտագործումն իբրև «Արևելք-արևմուտք» միջանցքի նոր ճյուղ»,- հայտարարել է Բայրամովը։

 

 

Add new comment