Բելգիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային օգնելու համար
Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային օգնելու համար։
Այս մասին նա ասել է Ադրբեջան կատարած այցելության ժամանակ։
Ըստ նախարարի՝ կարևոր է, որ գործընկերներն օգնեն միմյանց ներկա բարդ աշխարհաքաղաքական շրջանում. «Ես նաև շնորհակալ եմ Ադրբեջանին Ուկրաինային օգնելու և օգնությունը շարունակելու համար։ Մենք գիտենք, որ Ուկրաինայում որոշ դպրոցներ վերականգնվել են Ադրբեջանի օգնության շնորհիվ։ Պարոն Բայրամովն անձամբ է մասնակցել Ուկրաինային աջակցության խորհրդաժողովին։ Մենք գնահատում ենք այս օգնությունը և շնորհակալ ենք ձեզ»:
Add new comment