Չինաստանը կտրականապես դեմ է Թայվանին զենք վաճառելու ԱՄՆ-ի մտադրությանը
Չինաստանը լուրջ դժգոհություն է հայտնում ու կտրականապես դեմ է Թայվանին զենք վաճառելու ԱՄՆ-ի մտադրությանը և կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ հետ կանչել իր որոշումը։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին 500 միլիոն դոլարով «F-16» կործանիչների որոնման և հետևելու ինֆրակարմիր համակարգերի ու այլ սարքավորումների հնարավոր վաճառքին, «Դետք»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է «Xinhua»-ն։
Add new comment