Մ

Իրանի ՊՆ-ն հայտարարել է, որ եվրոպական երկրները ցանկանում են գնել իրանական անօդաչու թռչող սարքեր

Արևմտյան մի շարք երկրներ դիմել են Իրանի ռազմական գերատեսչությանը իրանական մարտական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու ցանկությամբ, շաբաթ հաղորդել է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Ռեզա Թալայի Նիկին: Այս մասին «Դետքը» տեղեկանում է «Սպուտնիկ Ինթըրնեշնալից»:   

Շատ երկրներ, որոնք ցանկություն են հայտնել անօդաչու սարքեր գնելու, չեն ուզում բարձրաձայնել իրենց անունները, ասվում է զեկույցում։

Իրանը պատրաստ է անօդաչու թռչող սարքեր արտահանել իր ներքին կարիքները բավարարելուց հետո, հաղորդում է լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ Թեհրանն անօդաչու սարքեր կուղարկի, եթե «քաղաքական ու անվտանգության նկատառումները» չվերաբերեն պոտենցիալ գնորդին, և վստահություն լինի, որ անօդաչուները նախատեսված չեն լինի անհամապատասխան օգտագործման համար:

Իրանն անօդաչու թռչող սարքեր է արտադրում 1980-ականներից, սակայն այս հարցը հանրության ուշադրության առարկա դարձավ անցյալ տարի՝ այն բանից հետո, երբ արևմտյան երկրները Թեհրանին մեղադրեցին Մոսկվային մարտական անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մեջ՝ իբր Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեջ օգտագործելու համար: Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են մեղադրանքները։ Չնայած դրան՝ 2023 թվականի փետրվարին Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց «Իրանում այն անհատների դեմ, որոնք ներգրավված են անօդաչու թռչող սարքերի և ռուսական բանակին աջակցող բաղադրիչների մշակման մեջ»: Դաշինքը նաև քննարկել է Իրանի անօդաչու թռչող սարքերի օպերատորներին պատժամիջոցների ցուցակում ներառելու հնարավորությունը։

Add new comment