ԱՄՆ-ն պատվիրել է 35 «CH-53K» ուղղաթիռ Իսրայելի և ԱՄՆ զինված ուժերի համար

ԱՄՆ-ն պատվիրել է 35 «CH-53K» ուղղաթիռ Իսրայելի և ԱՄՆ զինված ուժերի համար

ԱՄՆ ռազմածովային ուժերը 2.7 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր են կնքել «Lockheed Martin»-ից և «Sikorsky»-ից 35 «CH-53K» ծանր բեռնատար ուղղաթիռների ձեռքբերման համար: 
Պայմանագիրը բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների համար երբևէ կնքված ամենամեծ պայմանագիրն է։ «CH-53K»-երից 27-ը կմատակարարվեն ԱՄՆ ծովային հետևակային կորպուսին, իսկ մնացած ութը՝ Իսրայելին: 
Համաձայնագրի վերաբերյալ հայտարարության մեջ «Sikorsky»-ի նախագահ Փոլ Լեմմոն ասել է. «Մեր երկարաժամկետ գործընկերությունն էլ ավելի կամրապնդվի այս լավագույն արտադրանքով, որը կապահովի ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի համար անհրաժեշտ կարողություններն ու պատրաստվածությունը»:

Add new comment