Միգրանտները հարձակում են գործել Բելառուսի հետ սահմանին լեհ սահմանապահների վրա

Միգրանտները հարձակում են գործել Բելառուսի հետ սահմանին լեհ սահմանապահների վրա

Մի խումբ անօրինական միգրանտներ հարձակում են գործել Բելառուսի հետ սահմանին լեհ սահմանապահների վրա, դեպքի վայր են ուղարկվել ջրցան մեքենաներ և զրահամեքենա: Այս մասին հայտնել է Լեհաստանի սահմանապահ պահակախմբի մամուլի ծառայությունը:

«Դուբիչե-Ցերկևնա սահմանապահ ուղեկալի հատվածում մի խումբ ագրեսիվ օտարերկրացիներ, քարեր նետելով, հարձակվել են լեհ սահմանապահ պարեկների վրա այն բանից հետո, երբ վերջիններս կանխել են անօրինական կերպով Լեհաստան ներթափանցելու նրանց փորձը: Դեպքի վայր են ուղարկվել լեհական ոստիկանության հատուկ մեքենաները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Add new comment