Թշնամի պետությունն այսպես է պատկերացնում խաղաղությունը
Օգոստոսի 28-ին ադրբեջանական կողմն ապօրինի անցակետից առևանգել է 3 հայ ուսանողի:
Ադրբեջանական կողմը նշել է, որ 2021 թվականին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական տարբեր էջեր հրապարակել էին տեսանյութեր, որտեղ երևում էր, որ հայ ֆուտբոլիստներն իբրև վիրավորական գործողություններ են կատարում Ադրբեջանի պետական դրոշի հանդեպ։
Այս մասին, «Դետքի հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Ordu.az» կայքը:
Այն ժամանակ Քրեական օրենսգրքի 283.2.3 (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամություն հրահրելը) և 324 (Ադրբեջանի պետական դրոշը կամ Ադրբեջանի պետական զինանշանը վիրավորելը) հոդվածների հիման վրա քրեական գործ հարուցելով` Ադրբեջանի գլխավոր դատախազը վերջինիս հետաքննությունը վստահել է Գլխավոր դատախազության քննչական վարչությանը։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանն առևանգել է հայ քաղաքացիներին այն ապօրինի անցակետից, որն առաջին հերթին խաղաղության որևէ երաշխիքի հույս չի ներշնչում: Ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են բարձրաձայնել այս անցակետի օրինական լինելու մասին, բայց ակնհայտ է, որ դրա տեղադրման նպատակն Արցախի քաղաքացիներին հաշվառելն է, վախի մթնոլորտ ստեղծելը և պարբերաբար սպառնալիքների միջոցով մարդկանց առևանգելը:
Հիշեցնենք, որ այդ ապօրինի անցակետից առևանգվել են Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանը և Ռաշիդ Բեգլարյանը:
Ադրբեջանը բացահայտ գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղության ձգտելու միտում չունի: Թշնամի երկրի ղեկավարությունն այսպես է պատկերացնում «խաղաղությունը» և «խաղաղության» կեղծ օրակարգի ներքո ռազմական ճանապարհով հասնելու է իր նպատակներին, իսկ նման սադրանքները պարբերական բնույթ են կրելու:
Add new comment