Submitted by A.Gevorgyan on
hsysu

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը զարգանում է. Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ

Օգոստոսի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի զինված ուժերի շտաբի պետ Մեթին Գյուրաքի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։

Հասանովը խոսել է բանակը թուրքական մոդելին հարմարեցնելու ուղղությամբ կատարված հաջող աշխատանքի մասին և իր երախտագիտությունը հայտնել ցուցաբերած աջակցության համար։

Գյուրաքն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը զարգանում է։ Նա նշել է, որ փոխադարձ ռազմական համագործակցությունն ամրապնդում է երկրների միջև միասնությունը և նոր հնարավորություններ բացում ապագայի համար։

Add new comment