hayaha

Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ զորավարժություններ են անցկացնում

Հարավային Կորեան, Միացյալ Նահանգները և Ճապոնիան անցյալ շաբաթ անցկացրին եռակողմ հակահրթիռային պաշտպանության զորավարժություններ՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից տիեզերական հրթիռի արձակման:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով «Yonhap» գործակալությանը: 

Զորավարժությունները տեղի են ունեցել Հարավային Կորեայի Ջեջու կղզու հարավում։ Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ զորավարժություններն անցկացվել են ի պատասխան Հյուսիսային Կորեայի մոտալուտ միջուկային և հրթիռային սպառնալիքների:

Հյուսիսային Կորեայի կողմից Սեուլում հրթիռի արձակումը որակվել է որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի ակնհայտ խախտում, որոնք արգելում են ԿԺԴՀ-ին բալիստիկ հրթիռների տեխնոլոգիայի կիրառմամբ ցանկացած արձակում:

Զորավարժությունների ընթացքում փորձարկվել են նաև եռակողմ հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի բաղադրիչները, որոնք պետք է գործարկվեն մինչև 2023 թվականի վերջը։ Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ Կորեական թերակղզու մոտ գտնվող ջրերում միջուկային պատերազմի մեծ վտանգ կա։

Add new comment