Submitted by A.Gevorgyan on
hsyss

Ադրբեջանը երեկ առևանգել է հայ քաղաքացիներին, այսօր` «մարդասիրական օգնություն» ուղարկել

Ինչպես տեղեկացրել էինք, երեկ Ադրբեջանն առևանգել է երեք հայ քաղաքացիների, իսկ այսօր Ադրբեջանը հայտարարում է «մարդասիրական» օգնություն ուղարկելու մասին: 

«Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը մարդասիրական օգնություն է ուղարկում Արցախում (խմբ.) բնակվող հայերին»,- այս մասին լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Նովրուզ Ասլանը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Trend.az» կայքը:

«Մեր մարդասիրական շարասյունը կմեկնի այսօր։ Ուղարկվելու է Ակնա-Ստեփանակերտ (խմբ.) ճանապարհով։ Նախնական փուլի համար կուղարկվի 40 տոննա ալյուրի արտադրանք»,- նշել է Ն. Ասլանը։

Նա, համաձայն իրենց որդեգրած քաղաքականության, անհիմն մեղադրել է Հայաստանին այլընտրանքային ճանապարհի առաջարկը մերժելու մեջ` նշելով, որ այդպես խոչընդոտում են «խաղաղությունը»: 

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը, այս մարդասիրական օգնությունն ուղարկելով, նպատակ է հետապնդում ցույց տալու, որ որևէ խոչընդոտ չկա, բայց այս այլընտրանքային ճանապարհի բացասական կողմերի մասին բազմիցս գրել ենք: Երեկ Ադրբեջանն առևանգել է հայ քաղաքացիներին, այսօր մարդասիրական օգնություն է ուղարկում և բացահայտ նշում, որ ակնկալում են միջազգային հանրության գոհունակությունն այս քայլի վերաբերյալ: 

Add new comment