Մ

Ճապոնիայի զինուժը չի կարող պահպանել երկրի անվտանգությունը. շտաբի պետ

«Սպուտնիկ Ինթըրնեշնալի» տեղեկություններով՝ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերն իրենց ներկայիս հնարավորություններով չեն կարող ապահովել երկրի անվտանգությունը տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների պայմաններում, երեքշաբթի ասել է Ճապոնիայի միացյալ շտաբի պետ, գեներալ Յոսիհիդե Յոշիդան։

 

«Մենք չենք կարող ապահովել  Ճապոնիայի անվտանգությունը մեր ներկայիս հնարավորություններով»,- ասել է Յոշիդան «Nikkei Asia» լրատվական պորտալին։

Նա նշել է, որ երկրի զինված ուժերը հզորացնելու նպատակով Ճապոնիայի կառավարությունն ընդունել է պաշտպանական երեք փաստաթուղթ՝ հաստատելով ռազմական ծախսերը մինչև 2027 թվականը ՀՆԱ-ի 2%-ը հասցնելու իր ծրագրերը։

«Կա երկու բան, որ Ճապոնիան պետք է անի. առաջինը՝ մենք պետք է հիմնովին ուժեղացնենք մեր պաշտպանունակությունը, որպեսզի մեզ չթերագնահատեն: Երկրորդ՝ մենք պետք է անենք այն, ինչ կարող ենք՝ ընդլայնված պաշտպանությունը պահպանելու համար, այդ թվում՝ ԱՄՆ միջուկային զենքի հետ կապված ռազմավարությունների միջոցով»,- ավելացրել է Յոշիդան:

2022 թվականի վերջին Ճապոնիան ընդունել է պաշտպանության և անվտանգության երեք հիմնական փաստաթուղթ՝ Ազգային անվտանգության ռազմավարությունը, Ազգային պաշտպանության ռազմավարությունը և պաշտպանության պլանը: Համաձայն այս փաստաթղթերի` պետական պաշտպանության ծախսերը 27․5 տրլն իենից (187․8 միլիարդ դոլար) պետք է ավելացվեն մինչև 43 տրիլիոն իեն հինգ տարվա ընթացքում, որպեսզի  համապատասխանեն ՆԱՏՕ-ի ստանդարտ պահանջին՝ ՀՆԱ-ի 2%-ը ռազմական ծախսերին տրամադրելու համար: Հունիսի 16-ին Ճապոնիայի խորհրդարանն օրենք է ընդունել պաշտպանական ծախսերի ավելացման ֆինանսավորման աղբյուրների մասին։

Add new comment