Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանական բանակը ռադիոէլեկտրոնային պատերազմի լայնածավալ զորավարժություններ է անցկացրել

Իրանի Իսլամական Հանրապետության բանակը երկրի կենտրոնական շրջաններում ռադիոէլեկտրոնային պատերազմի լայնածավալ զորավարժություն է անցկացրել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ զորավարժությունները ստացել են «Իրավագիտության պահապանների վահան» ծածկանունը։

Նշենք, որ նախորդ ուրբաթ Իրանի բանակի տարբեր ստորաբաժանումներ սկսել են լայնածավալ համատեղ զորավարժություններ՝ ռադիոէլեկտրոնային պատերազմի ստորաբաժանումների մասնակցությամբ, որոնցում ներգրավված են ռադարներ, անօդաչու սարքեր, միկրոօդանավեր և տեղական նախագծման ու արտադրության ռազմական այլ տեխնիկա։ 

Իրանի ցամաքային ուժերի համակարգման գծով գլխավոր հրամանատարի տեղակալ Հաբիբոլլահ Սայարին նշել է, որ զորավարժությունները ներառում են տեղական արտադրության՝ էլեկտրոնային պատերազմի տարբեր տեսակի համակարգեր, ռադարներ, անօդաչու թռչող սարքեր, կիբեռ- և օդատիեզերական համակարգեր, անձնակազմ և անօդաչու կործանիչներ, միկրոավիացիա, ինչպես նաև էլեկտրոնային պատերազմին առնչվող ստացիոնար, շարժական, ցամաքային և օդային համակարգեր։

#Դետքի_հետագծով

Իրանական կողմը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։ Այս տեսանկյունից մեծ նշանակություն ունի զորավարժությունների անցկացումը, որոնք Իրանի ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների միջև պարբերաբար անցկացվում են։ 

 

Add new comment