Ադրբեջանական կողմը վրաններ է տեղադրել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին
«Ադրբեջանում (Արցախում - խմբ.) ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահները հայտնել են, որ քննարկումներ են ընթանում Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության կողմից Ստեփանակերտի (խմբ.) հայերին 40 տոննա «մարդասիրական» օգնություն տրամադրելու շուրջ»,- այս մասին լրագրողներին տված հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզաևը։
Ակնա է ուղարկվել ադրբեջանական «Report» կայքի աշխատակիցը՝ իրավիճակը ներկայացնելու համար:
Միրզաևը նշել է, որ այսօր (երեկ - խմբ.) երեկոյան հարցը չի լուծվի:
«Իմ կոնտակտային համարը վերցրել են։ Ասացին, որ երբ տեղեկություն լինի, իրենց հետ կկապվեն»,- ասել է նա:
#Դետքի_հետագծով
Ադրբեջանցի ծաղրանկարիչ Գունդուզ Աղաևի ծաղրանկարում նշված է. «Ճամփա տվեք: Հումանիստներն են գալիս»: Իսկ մեքենաների հետևում ադրբեջանցի զինված ոստիկաններ են:
Այս ծաղրանկարը շատ ավելի խոսուն է և ներկայացնում է իրականությունը, որն Ադրբեջանը փորձում է թաքցնել՝ «մարդասիրական» աջակցություն ցուցաբերելով: Սա պատկերավոր այն իրականությունն է, որտեղ գործում է Ադրբեջանը: Ակնհայտ է, որ այս աջակցությամբ Ադրբեջանը նպատակ է հետապնդում սադրանքի դիմելու:
Նշենք, որ հարյուրավոր արցախցիներ հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին՝ թույլ չտալու ադրբեջանական բեռների մուտքը:
Add new comment