ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 250 միլիոն դոլար արժողությամբ սպառազինության փաթեթ, այդ թվում՝ ՀՕՊ զինամթերք
Երեքշաբթի ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային սպառազինությունների նոր փաթեթ տրամադրելու մասին, որի արժեքը կազմում է մինչև 250 միլիոն դոլար, այն պատճառով, որ Կիևի ուժերը շարունակում են հակահարձակման ճնշումը՝ Ռուսաստանի գրաված տարածքները վերադարձնելու համար:
Վերջին օգնությունը ներառում է «AIM-9M Sidewinder» հակաօդային պաշտպանության հրթիռներ, ավելի շատ HIMARS հեռահար հրթիռներ, 155 մմ և 105 մմ հրետանային արկեր, ականազերծման սարքավորումներ, հակատանկային TOW հրթիռներ, «Javelin» հակազրահային համակարգեր, «Hydra-70» հրթիռներ:
Փաթեթը ներառում է զրահապատ բժշկական մեքենաներ և «Humvee» շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև դաշտային այլ սարքավորումներ:
Բայդենի վարչակազմն Ուկրաինային տրամադրել է ավելի քան 43 միլիարդ դոլարի օգնություն 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումից հետո:
Add new comment