Submitted by detq-editor on
Էրդողանը «Մեծ քսանյակի» ղեկավարներին կփոխանցի Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի պայմանները. «Milliyet»

Էրդողանը «Մեծ քսանյակի» ղեկավարներին կփոխանցի Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի պայմանները. «Milliyet»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Մեծ քսանյակի» երկրների ղեկավարներին կծանոթացնի ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու մտադրություններին։ Այս մասին գրում է Milliyet թերթը։ Հրատարակությունը նշում է, որ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի նախօրեին երկու երկրների ղեկավարների բանակցությունները «Թուրքիային դարձնում են հանդիպման աստղ»։ Թերթի հոդվածագիրը նշել է, որ Թուրքիայի նախագահն արևմտյան միակ առաջնորդն է, որը կարող է հանդիպել Պուտինի հետ։ 

«Բոլորը կլսեն Պուտինի պայմանները և զինված բախումը դադարեցնելու Էրդողանի մտադրությունները»,- գրում է թերթը։ Թերթի քաղաքական վերլուծաբանը մանրամասնել է, որ հացահատիկի գործարքը պատրաստվում են քննարկել նաև Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները։ Նրա կարծիքով՝ եթե Էրդողանին հաջողվի համոզել Պուտինին վերադառնալ «հացահատիկային միջանցքի» հարցին, ապա նա «մեծ բան կանի ողջ աշխարհի համար»։

Add new comment