Բայրաքթարը հայտարարել է Բաքվում «TEKNOFEST» փառատոնի անցկացման մասին
Ըստ «TurkicWorld»-ի՝ «Baykar» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը հայտնել է, որ այս տարի «TEKNOFEST» փառատոնը կրկին կանցկացվի Բաքվում։
«Ղարաբաղում տարած հաղթանակից հետո մենք Ադրբեջանում անցկացրինք շքեղ «TEKNOFEST» փառատոնը, մոտ ապագայում նախատեսում ենք այն կրկին անցկացնել այնտեղ»,- ընդգծել է նա։
Նշենք, որ օգոստոսի 30-ին Անկարայում տեղի է ունեցել «TEKNOFEST» փառատոնը՝ նվիրված Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։
Add new comment