«Մարդասեր բռունցք»․ այսպես է որակել ադրբեջանցի ծաղրանկարիչն Ադրբեջանի տրամադրած օգնությունը
Ադրբեջանցի ծաղրանկարիչ Գունդուզ Աղաևը օգոստոսի 29-ին հրապարակել էր ծաղրանկար, որտեղ ադրբեջանական կողմի իբրև թե «մարդասիրական» օգնությունն է, որի մեքենաների հետևում զինված ոստիկաններ են:
Հեղինակը մեկնաբանություններում բազմաթիվ քննադատությունների է արժանացել նման ծաղրանկար հրապարակելու համար։
Օգոստոսի 30-ին նա իր ֆեյսբուքյան էջում տարածել է նոր ծաղրանկար, որով անդրադարձել է իրեն քննադատողներին:
Նկարում բռունցքի նշանն է՝ վրան գրված «Մարդասեր բռունցք» (Humanist yumruq)։
Բռունցքի վրա շղթայվածները բղավում են՝ «Գունդուզ, գնա արյունդ ստուգի, հայ տղա» (Gunduz get qanını yoxlatdır, erməni dığası)։
Այս ծաղրանկարի մեկնաբանություններում նա ևս արժանացել է բազմաթիվ քննադատությունների։
Նշենք, որ թուրքերենում/ադրբեջաներենում կա այսպիսի վիրավորական արտահայտություն՝ «ermeni/erməni dığası»՝ «հայի տղա», որը կիրառվում է այն իմաստով, ինչպես հայերենում «թուրքի լամուկ» ձևը։
Add new comment